Նոր վարկային համաձայնագիր՝ կլիմայի փոփոխության հետեւանքները մեղմելու նպատակով
14:04 - 07 նոյեմբերի, 2024

Նոր վարկային համաձայնագիր՝ կլիմայի փոփոխության հետեւանքները մեղմելու նպատակով

Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև նախատեսվում է ստոորագրել 50 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր:

Միջոցներն ուղղվելու են «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության» երկրորդ ծրագրին։

Ծրագիրը միտված է խթանել Հայաստանում կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմումը։ 

Գործադիրը մի քանի կետ է առանձնացրել։

Կլիմայական փոփոխության շրջանակում նախատեսում են էներգաարդյունավետության խթանման, մթնոլորտային օդի պահպանության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման բարելավման աշխատանքներ իրականացնել:

Հավասարության ամրապնդման և մարդկային կապիտալի զարգացման խթանման շրջանակում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների նոր խոցելի խմբի կարիքների աջակցության ցուցաբերում։

Հակակոռուպցիոն և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացման շրջանակներում նախատեսում են կոռուպցիայի դեմ պայքար:

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել