Բայդենը վերահաստատեց՝ իշխանությունն անցնցում կփոխանցի Թրամփին
21:27 - 07 նոյեմբերի, 2024

Բայդենը վերահաստատեց՝ իշխանությունն անցնցում կփոխանցի Թրամփին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերահաստատեց՝ իշխանությունն անցնցում, խաղաղ կփոխանցի նոյեմբերի 5-ին նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։

Ընտրություններում դեմոկրատների ջախջախիչ պարտությունից հետո իր առաջին հրապարակային ելույթում Սպիտակ տան ղեկավարը շեշտեց՝ ընդունում է քվեարկության արդյունքները, հարգում է ամերիկացիների ընտրությունը։

«Մենք ընդունում ենք ընտրությունը, որն արել է երկիրը։ Ես բազմիցս եմ ասել՝ չի կարելի սիրել երկիրդ միայն այն ժամանակ, երբ դու հաղթած ես։ Չես կարող սիրել հարևանիդ միայն այն ժամանակ, երբ համաձայն ես նրա հետ»,- հայտարարեց ԱՄՆ 46-րդ նախագահը։

Բայդենը հայտարարեց՝ ամերիկյան ընտրական համակարգը վստահելի և թափանցիկ է, ի տարբերություն Դոնալդ Թրամփի, որը 2020 թվականին հրաժարվեց ընդունել մրցակցի հաղթանակը։

«Ես նաև հույս ունեմ, որ մենք կկարողանանք վերջ տալ ամերիկյան ընտրական համակարգի ազնվության մասին հարցերին։ Այն ազնիվ է, արդար և թափանցիկ»,- պնդեց նախագահ Բայդենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել