1lurer.am: Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Բուդապեշտում կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:
Ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
Թուրքական կողմի տվյալով՝ հանդիպման ընթացքում Էրդողանն անդրադարձել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարներին, նշել՝ Անկարան գործում է ԵՄ-ին լիարժեք անդամակցության ռազմավարական հեռանկարով: Թուրքիայի ղեկավարն ընդգծել է անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը:
comment.count (0)