Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով
10:31 - 16 նոյեմբերի, 2024

Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով

Նոյեմբերի 18-ին Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով։ Այս մասին հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանատնից․

«Սուրբ վայրերի պահպանում միասնական քրիստոնեական ծառայության համար՝ նվիրված Արցախի կրոնական վայրերի և մշակութային ժառանգության պահպանմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին և 19-ին Հայրապետական ​​“San Tommaso d’Aquino” համալսարանում, Largo Angelicum 1, Հռոմ:

Համագումարը կազմակերպվում է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և ’Istituto di Studi Ecumenici dell’Angelicum ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությամբ», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել