Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել |factor.am|
20:05 - 16 նոյեմբերի, 2024

Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել |factor.am|

factor.am: Իսի-լե-Մուլինոյի ռեստորանում կեսօրից հետո հաստատության սեփականատիրոջ որդու կողմից պատանդ վերցված չորս անձինք ազատ են արձակվել, գրում է Le figaro-ն՝ հղում անելով AFP-ին:

Կասկածյալը, ով զինված է եղել դանակով, ձերբակալվել է։ Տուժածներ չկան, հայտնել է աղբյուրը։ Նշվում է, որ տղամարդը աշխատակիցներին ռեստորանում պատանդ է պահել  ժամը 13:00-ից և որ ռեստորանում այդ ժամանակ հաճախորդներ չեն եղել։

Լրատվամիջոցը հայտնում է, որ պատանդառուն հայտարարել է, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել