ՄԱԿ-ը արձագանքել է Իրանի վրա ԱՄՆ հարձակմանը․ Իրանն էլ իր հերթին դիմել է ՄԱԿ-ին ԱԽ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով
09:51 - 22 հունիսի, 2025

ՄԱԿ-ը արձագանքել է Իրանի վրա ԱՄՆ հարձակմանը․ Իրանն էլ իր հերթին դիմել է ՄԱԿ-ին ԱԽ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Իրանի դեմ ԱՄՆ կողմից գործադրված ուժի կիրառման կապակցությամբ։

«Աճող ռիսկ կա, որ այս հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից՝ աղետալի հետևանքներով քաղաքացիական բնակչության, տարածաշրջանի և աշխարհի համար», - գրել է Գուտերեշը X սոցիալական ցանցում։

Նա կոչ է արել թուլացնել լարվածությունը և կատարել իրենց պարտավորությունները ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ կանոնների համաձայն։

Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Ամիր Սաիեդ Իրավանին, իր հերթին գրությամբ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով։ Նա Միացյալ Նահանգների գործողությունները որակել է որպես «ծայրահեղ սպառնալիք տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»։

Նամակում նշվում է, որ հարվածները տեղի են ունեցել կիրակի վաղ առավոտյան՝ թիրախավորելով Ֆորդոյի, Նաթանզի և Իսֆահանի միջուկային օբյեկտները։ Իրավանին պնդում է, թե հարձակումները տեղի են ունեցել Միջազգային միջուկային էներգիայի գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո՝ չներկայացնելով որևէ ապացույց։

Իրանի ներկայացուցիչը նշել է, որ այդ գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջուկային զենքի չտարածման մասին միջազգային պայմանագիրը (NPT)։ Նա կոչ է արել հրատապ նիստ հրավիրել՝ «քննելու այս ապօրինի արարքը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու այն դատապարտելու համար և երաշխավորելու, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել