news.am: Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում:
«Այս քայլը հաջորդել է COP29-ում Ֆրանսիային և եվրոպացիներին ուղղված Ադրբեջանի իշխանությունների անընդունելի հայտարարություններին, որոնց արդյունքում Ֆրանսիայի Կանաչ անցման, էներգետիկայի և կլիմայի հարցերով նախարար Անյես Պանիե-Ռունաշերը ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը համաժողովին։
Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,-ասված է հաղորդագրությունում։
comment.count (0)