Արմավիրի մարզպետը կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար
11:49 - 20 նոյեմբերի, 2024

Արմավիրի մարզպետը կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար

Արմավիրի մարզպետը կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ տեղի ունեցան։ Ազատման դիմում ներկայացրին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ 

Հրաժարականների դիմումներին անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ 

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը  պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո, իսկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նշում են, որ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել