factor.am: Ադրբեջանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են։ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այցով Բաքվում գտնվող Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքին։
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ ու բազմակողն օրակարգը, ինչպես նաև՝ COP29-ի շրջանակներում ընթացող բանակցությունները։
«Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև՝ խաղաղության գործընթացին առնչվող մարտահրավերները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
comment.count (0)