Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը․ Ագնեսա Խամոյան
13:51 - 27 նոյեմբերի, 2024

Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը․ Ագնեսա Խամոյան

Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ի պատասխան լրագրողների հարցերի։

«Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, եւ բնական է, եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։

Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցեւ ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը:

Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։ Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկություններն՝ ավելի ուշ»,- նշված է գրառման մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել