Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:
ՀՀ ԱԺ-ից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը դեսպանին հաջողություններ է մաղթել այդ կարեւոր առաքելությունում՝ նշելով, որ որպես ԱԺ նախագահ` պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում:
Գերմանիայի դեսպանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար ու վստահեցրել, որ անելու է հնարավորը` երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու համար:
Երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցերից բացի ՀՀ ԱԺ նախագահի եւ Հայաստանում Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:
comment.count (0)