Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում՝ կից տեսանյութ հրապարակելով։
«Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։ Այս կառույցը շուրջօրյա վերահսկում է քաղաքը՝ տեսախցիկներով և լուսացույցներով, ինչպես նաև մատուցում է 52 ծառայություն՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության ապահովում։ Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել նմանատիպ կենտրոնի ստեղծմանը Երևանում»,- գրել է նա։
comment.count (0)