tert.am: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Լավրովն ու Ֆիդանը լուրջ մտահոգություն են հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Նրանք հաստատել են իրավիճակի կայունացման համար համատեղ գործողությունների համակարգման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ այսօր սիրիական բանակը հայտարարել է Հալեպից «զորքերի ժամանակավոր դուրսբերման» մասին՝ «ահաբեկիչների դեմ հակահարձակում նախապատրաստելու համար»:
Ռազմական կառույցը նշել է, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում նախքան համալրման ժամանակումը՝ հակահարձակումն սկսելու համար:
Զինված ուժերը հավելել են, որ Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել կամ վիրավորվել։
comment.count (0)