Բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներով այսօրվանից հնարավոր է վճարում իրականացնել ՀՀ բանկերի թողարկած ֆիզիկական բանկային քարտերով: Մետրոյում այդ հնարավորությունը կլինի մի փոքր ուշ։
Այս մասին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, որ միջնորդավճար չի պահվելու՝ միաժամանակ քաղաքացիներին հորդորելով միջնորդավճարի վերաբերյալ տվյալները ճշտել բանկից:
Տիգրան Ավինյանը հայտնեց, որ դեռևս չի գործում հեռախոսային NFC տարբերակով վճարելու համակարգը, բայց շուտով ծրագրային այս տարբերակը ևս կլրացվի։
comment.count (0)