Իրանը հայտարարել է ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի փորձարկումների մասին |aysor.am|
11:00 - 18 դեկտեմբերի, 2019

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի փորձարկումների մասին |aysor.am|

aysor.am: Թեհրանն այս պահին ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի փորձարկումներ է իրականացնում, հայտնել է Մալայզիայում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Չնայած պատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը, մենք առաջ ենք շարժվում միջուկային ոլորտում: Այսօրվա դրությամբ մեզ մոտ աշխատում են IR-6 նոր ցենտրիֆուգները, IR-9 ցենտրիֆուգները փորձարկումներ են անցնում»,-ասել է Ռոհանին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ավելի վաղ հայտարարել է, որ ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի հզորությունը, որի վրա աշխատում է Իրանը, 50 անգամ ավելի մեծ Է IR-1 հիմնական ցենտրիֆուգից:

Ըստ Reuters-ի, որը հղում է անում ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին, Իրանի միջուկային օբյեկտներում արդեն տեղակայված են IR-9 տիպի ցենտրիֆուգներ, նաև մի շարք ուրիշներ, որոնք նախատեսված չեն միջուկային գործարքով:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել