Էլնուր Մամեդովն ու Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը
 |1lurer.am|
15:30 - 06 դեկտեմբերի, 2024

Էլնուր Մամեդովն ու Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը:

Ադրբեջանական կողմի տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները:

Մամեդովը հերթական անգամ հայտարարել է, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ, օրենսդրական ակտերում ու դատական հայցերում «առկա են պահանջներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել