Բայդեն. Ասադի անկումն «արդարության հաղթանակ» է, բայց նաև «ռիսկեր կան» |azatutyun.am|
09:34 - 09 դեկտեմբերի, 2024

Բայդեն. Ասադի անկումն «արդարության հաղթանակ» է, բայց նաև «ռիսկեր կան» |azatutyun.am|

azatutyun.am: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումն «արդարության հաղթանակ» է, երեկ երեկոյան Սպիտակ տանն իր ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Ընդունելով, որ Սիրիայում իրավիճակն անկայուն է և հղի է նոր ռիսկերով՝ ԱՄՆ նախագահը խոստացել է օգնել տարածաշրջանի երկրներին և Սիրիային անցումային այս շրջանում։

Բայդենն ասել է, որ Ասադի գտնվելու մասին ստույգ տվյալներ չունի, սակայն նշել է՝ տեղեկություններ կան, որ նա Մոսկվայում է։

Ռուսական РИА "Новости" գործակալությանն էր նաև երեկ ուշ երեկոյան, հղում անելով Կրեմլի իր աղբյուրը, հողորդել, որ Ասադը Մոսկվայում է և որ Ռուսաստանը Սիրիայի նախագահին ու նրա հարազատներին «ապաստան է տվել՝ հումանիտար նկատառումներով»:

Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավեցինԴամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը, լքեց Սիրիան։

Իր ելույթում Բայդենը նշել է, որ Ասադի դաշնակիցները՝ Ռուսաստանը, Իրանը և լիբանանյան արմատական «Հեզբոլա» շարժումը (ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված) «առաջին անգամ» Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում չկարողացան օգնել Ասադին։ Բայդենը սա կապել է նաև ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վարած քաղաքականության հետ, որը, ըստ ԱՄՆ նախագահի, հանգեցրել է Մոսկվայի և Թեհրանի թուլացմանը։

Պատմական հնարավորություն է բացվում Սիրիայի ժողովրդի համար, նաև հայտարարել է Բայդենը՝ միաժամանակ ընդգծելով, որ մի շարք ընդդիմադիր ուժեր, որոնք այժմ եկել են իշխանության, նախկինում ներգրավված են եղել ահաբեկչական գործողությունների և մարդու իրավունքների խախտումների մեջ։

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը, որն առանցքային դեր ունի ընդդիմության վերջին հարձակման մեջ, Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական խմբավորում է ճանաչվել։

Բայդենը նշել է, որ Վաշինգտոնը ընդդիմության առաջնորդներին կգնահատի ըստ իրենց արած քայլերի՝շեշտելով՝ ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Սիրիային անցումային շրջանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել