shantnews.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այցելել է ԱՄՆ և հանդիպել նրա հետ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքում։ Հանդիպմանը մասնակցել են նաև ձեռնարկատեր Իլոն Մասկը, ով կարող է միանալ ամերիկյան նոր վարչակազմին, Թրամփի կողմից ազգային անվտանգության գծով նախագահի օգնական նշանակված Մայք Վալցը և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Մի օր Մար-ա-Լագոյում Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հետ»,- գրել է Հունգարիայի կառավարության ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում:
comment.count (0)