ՌԴ Պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որն արգելում է ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Ընդունված օրենքի համաձայն՝ դպրոց ընդունվելիս անհրաժեշտ կլինի հաջողությամբ հանձնել ռուսաց լեզվի իմացության թեստը, ինչպես նաև կպահանջվի ներկայացնել ՌԴ տարածքում գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթ։
Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025-ի ապրիլից։
comment.count (0)