Իրանը տարածաշրջանում լարվածության աճը բացատրել Է օտարերկրյա միջամտությամբ |armenpress.am|
08:41 - 18 դեկտեմբերի, 2019

Իրանը տարածաշրջանում լարվածության աճը բացատրել Է օտարերկրյա միջամտությամբ |armenpress.am|

armenpress.am: Մերձավոր Արեւելքի երկրներում լարվածության աճ են հրահրում օտարերկրյա պետությունները, որոնք օժանդակում են ահաբեկչական կազմակերպություններին: Այդ մասին հայտարարել Է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

«Մեզ հարկավոր Է քաջ գիտենալ՝ որտեղից են գալիս այնպիսի մի չարիքի արմատները, ինչպիսին ահաբեկչությունն Է: Մենք հիանալի հասկանում ենք, որ դրսից այս տարածաշրջան են գալիս օտարերկրյա ուժեր, որոնք ոչ միայն նպաստում են ահաբեկչության ծավալմանը, այլեւ զենք են մատակարարում գրոհայիններին»,-ասել Է Շամխանին՝ բացելով անվտանգության խորհուրդների քարտուղարների եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդականների բազմակողմ հանդիպումը:

Նա հայտարարել Է, որ մեկ տարի առաջ կայացած վերջին համանման հանդիպումից հետո Մերձավոր Արեւելքում տեղի են ունեցել ոչ քիչ իրադարձություններ, որոնք սպառնացել են տարածաշրջանի պետությունների անվտանգությանն ու կայունությանը:

«Մեր տարածաշրջանում ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն այն դժբախտությունն ու չարիքն են, որոնք շարունակվում են եւ, ցավոք, սպառնում մեր ընդհանուր խաղաղությանն ու կայունությանը այս տարածաշրջանում: Մենք այլ ելք չունենք, քան համատեղ աշխատելն ու համագործակցելն այդ ոլորտում»,-ասել Է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հանդիպմանը, որը դեկտեմբերի 18-ին ընթանում Է Թեհրանում, Ռուսաստանը ներկայացնում Է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Թեհրան են ժամանել նաեւ Աֆղանստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պատվիրակությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել