Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը |armenpress.am|
14:33 - 14 դեկտեմբերի, 2024

Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանում արգելափակվել է Viber մեսենջերը՝ ռուսական օրենսդրության պահանջները խախտելու պատճառով։ «Ռոսկոմնադզոր»-ը հայտնում է, որ մեսենջերի հասանելիությունը սահմանափակվել է՝ կապված տեղեկատվության տարածման կազմակերպիչների համար նախատեսված պարտավորությունների չկատարման հետ։

«Ռոսկոմնադզոր»-ի հաղորդագրության համաձայն, այս միջոցառումը նպատակ ունի կանխել մեսենջերի օգտագործումը ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով, քաղաքացիների հավաքագրումը նման գործողությունների իրականացման համար, թմրանյութերի վաճառքը և այլ անօրինական գործողությունների տարածումը։

«Տեղեկատվության տարածման կազմակերպիչները պարտավոր են համապատասխանեցնել իրենց գործունեությունը ռուսական օրենսդրության պահանջներին՝ հասարակության անվտանգությունն ապահովելու և անօրինական տեղեկատվության տարածումը կանխելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հատկանշական է, որ Viber-ը Ռուսաստանում երրորդ ամենատարածված մեսենջերն է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել