Ուկրաինայի վերահսկողությունը Կուրսկի շրջանի մի մասի վրա կարևոր է. Բլինքեն |azatutyun.am|
15:13 - 06 հունվարի, 2025

Ուկրաինայի վերահսկողությունը Կուրսկի շրջանի մի մասի վրա կարևոր է. Բլինքեն |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի վերահսկողությունը Ռուսաստանի Կուրսկի շրջանի մի մասի վրա կարևոր է հետագա ցանկացած բանակցությունների համար: Բլինքենն այս մասին խոսել է հունվարի 6-ին Սեուլում լրագրողների հետ զրույցում։

Բլինքենը հիշեցրել է, որ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը ցանկանում է Ուկրաինային տրամադրել «հնարավոր ամենաուժեղ խաղաքարտերը» հետագայի համար։

«Ուկրաինայի ներկայությունը Կուրսկի շրջանում կարևոր է, քանի որ դա հաշվի կառնվի հետագա ցանկացած բանակցություններում», - նշել է պետքարտուղարը։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել