Լևոն Քոչարյանի պնդմամբ՝ իր և Սերգեյ Ասատուրովի գործով տուժող ոստիկանը ոտքով հարվածել է գետնին ընկած Ասատուրովին
 |factor.am|
18:14 - 07 հունվարի, 2025

Լևոն Քոչարյանի պնդմամբ՝ իր և Սերգեյ Ասատուրովի գործով տուժող ոստիկանը ոտքով հարվածել է գետնին ընկած Ասատուրովին |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի և նրա ընկերոջ՝ Սերգեյ Ասատուրովի գործի քննությունը, որի շրջանակներում ցուցմունք է տալիս գործով տուժող ոստիկան Հրաչիկ Խաչատրյանը։

Պաշտպանական կողմը հարց ուղղեց Հրաչիկ Խաչատրյանին, թե սեպտեմբերի 23-ի միջադեպի ժամանակ, այսինքն՝ Քոչարյանին և Սերգեյ Խաչատուրովին բերման ենթարկելու օրը ոտքով հարվածե՞լ է Ասատուրովին, ինչին ի պատասխան ոստիկանը նշեց, որ չի հարվածել: Լևոն Քոչարյանը դատարանին հայտնեց, որ իր մոտ առկա է տեսանյութ, որում Հրաչիկ Խաչատրյանը ոտքով հարվածում է ընկած Սերգեյ Ասատուրովին:

Նա դատարանին խնդրեց թույլատրել ցույց տալ տեսանյութը, պաշտպաններն էլ հայտնեցին, որ տեսանյութը դիտելուց հետո դրա վերաբերյալ հարցեր են ուղղելու Խաչատրյանին:

«Առարկություններ կա՞ն»,- դատավարության մասնակիցներին դիմելով՝ ասաց դատավոր Կարեն Ֆարխոյանը:

Հարցադրումից կարելի էր տպավորություն ստանալ, որ դատարանը դեմ չէ տեսանյութի հրապարակմանը, սակայն շուտով մեղադրող կողմն առարկեց՝ նշելով, թե իրենք, ընդհանուր առմամբ, դեմ չեն տեսանյութի հրապարակմանը, բայց այժմ տուժողին հարցեր տալու փուլն է: Դատարանը որոշեց այս փուլում չթույլատրել տեսանյութի հրապարակումը՝ պատճառաբանելով, որ դատարանը զրկված չէ տեսանյութը հետագայում դիտելու, ինչպես նաև տուժող Հրաչիկ Խաչատրյանին կրկին հարցաքննելու հնարավորությունից:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել