Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության |armenpress.am|
18:01 - 09 հունվարի, 2025

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության |armenpress.am|

armenpress.am: Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու տարածաշրջանային երկրների միջև քաղաքական, անվտանգության և տնտեսական հարաբերությունները: 

Այս մասին հայտնում է իրանական IRNA-ն՝ մանրամասներ ներկայացնելով Արմեն Գրիգորյանի և Ալի Աքբար Ահմադիանի հանդիպումից: 

Իրանական լրատվականի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում երկու պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային խնդիրներ և ընդգծել Կովկասում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։ 

«Ահմադիանն ուրվագծել է Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ընդգծելով Թեհրանի՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության սկզբունքային դեմ լինելը»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել երկրների միջև քաղաքական, անվտանգության և տնտեսական հարաբերությունների առաջընթացի կապակցությամբ։ 

«Արմեն Գրիգորյանն իր հերթին կարևորել է Հայաստանի շահագրգռվածությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքում իր դերի ընդլայնման և Իրանի Չաբահար նավահանգստի ռազմավարական հնարավորություններն օգտագործելու հարցում»,-նշում է իրանական լրատվամիջոցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել