ELARD-ի փորձագետների հետ տեսակոնֆերանսի ընթացքում «Լիդիան» ընկերության ներկայացուցիչը հարց ուղղեց փորձագետներից պարոն Նիդալին․
«Արդյո՞ք ծանոթ եք Դուք ՀՀ օրենսդրությանը, որը միգուցե որոշ մարդկանց մեկնաբանությամբ հստակ չի սահմանում, համենայն դեպս կա գրված, թե որ դեպքերում է վերանայվում ՇՄԱԳ-ը, և արդյո՞ք նաել եք միջազգային ստանդարտները, և ո՞ր ստանդարտն է, որ մեր ԲՍԱԳ/ՇՄԱԳ-ը չի համապատասխանում, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում նոր ԲՍԱԳ/ՇՄԱԳ-ի»։
Պարոն Նիդալի խոսքով՝ ինքը տեղյակ չէր, որ քննարկմանը ներկա է լինեու նաև «Լիդիան»-ի ներկայացուցիչը։
«Մենք «Լիդիան»-ի ներկայացուցիչների հետ ծավալուն հաղորդակցություն ենք ունեցել մեր եզրակացության նախագիծը ներկայացնելուց հետո, այդ քննարկումները ծավալուն և հանգամանալից վերանայել են բոլոր փաստաթղթերը ոչ միայն ՇՄԱԳ-ը և սոցիալական ազդեցության գնահատումը, այլ նաև մի մեծ ծավալ «Լիդիան»-ի ներկայացրած փաստաթղթերի, ինչպես նաև ՔԿ-ի ներկայացրած փաստաթղթերի, նաև տարբեր տվյալների շտեմարաններում մեր կատարած որոնումների արդյունքում ստացված փաստաթղթերի։ Կրկնում եմ, ՇՄԱԳ-ը նորից պատվիրելը իմ ասելիքը չէ՝ արժե՞ դա անել, թե՞՞ չէ, կամ երբ։ Ես գիտեմ, որ մի շարք մոդելավորումներ և ուսումնասրություններ, և մենք այդ ամենը և՛ գրավոր, և՛ բանավոր ծավալուն քննարկել ենք ձեր ներկայացուցիչների հետ, դուք ունեք բազմաթիվ թերացումներ, և չեմ կարծում՝ սա ճիշտ տեղն է դրանք քննարկելու։ Դուք շատ լավ գիտեք, թե ինչի մաիսն է խոսքը»,- ասաց նա։
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ իր կարծիքով դա ամենաճիշտ տեղն է այդ թերությունները քննարկելու և խնդրեց պարոն Նիդալին պարզաբանել։
«Դուք ներկայացրել եք 11 էջանոց պատասխան մեր հաշվետվության նախագծին, մենք արձագանքել ենք դրանցից յուրաքանչյուրին, հարցեր ենք ավելացրել և ՔԿ-ի միջոցով ձեզ հարցեր ենք ուղղել, դուք այդ հարցերի մեծ մասին չեք պատասխանել, կամ պատասխանները շրջանցող են եղել իրենց էությամբ։ Մի քանիսը ձեր պատասխաններից մեզ նույնիսկ օգնեցին բարելավել մեր գնահատումը, կոնկրետ կաող եմ ասել, թե որոնք, բայց և այնպես ինձ ասել, թե սա ճիշտ տեղը կլինի քննակել այդ 11 էջը և մեր 30 էջը պատասխանի, երևի արդարացի չէր լինի։ Ձեր գնահատումը ձախողել է մի քանի կարևոր, առանցքային ուղղություններով կարևոր առանցքային ուսումնասիրություններ կատարել»,- պատասխանեց պարոն Նիդալը «Լիդիան»-ի ներկայացուցչին։
Պարոն Նիդալի խոսքով՝ ինքը գնահատում է այն փաստը, որ «Լիդիան»-ը պատրաստ է ճկուն ձևով մեղմման միջոցառումներ իրականացնել, բայց հենց դրանով էլ «Լիդիան»ի թիմն ընդունում է, որ իրենց առաջարկած մեղմման միջոցառումները թերի են։
«Ձեր գնահատումը, ես պնդում եմ, թերի է, և մի շարք գործողություններ ընդանրապես չեն էլ ուսումնասիրվել կամ ներառվել դրա ընդգրկման մեջ, դուք հորերը փորել եք միայն բաց հանքի տարածքում, հարակից տարածքներն առհասարակ չեն ուսումնասիրվել, և ձեր թիմի պատասխանն այն էր, որ աղբյուրներն այնքան շատ են, որ մենք չենք կարող բոլորը ուսումնասիրել, մենք ձեզ չենք խնդրել բոլոր աղբյուրները ուսումնասիրել ջրերի։ Ես պետք է չհամաձայնեմ ձեր այն պնդմանը, որ դուք ամեն հարցի արձագանքել եք, ես գնահատում եմ այն փաստը, որ դուք պատրաստակամ եք պահովելու համապատասխանությունը, որ պատրաստ եք կառավարման համակագը ադապտացնել, որ պատրաստ եք ճկուն լինել ձեր նախագծերի և պլանների մեջ, բայց ես պիտի չհամաձայնեմ առ այն, որ դուք հետևել եք բոլոր անհրաժեշտ գործողություններին՝ ըստ ստանդարտ պրոտոկոլների»,- ասաց նա։
«Լիդիան»-ի ներկայացուցիչն ասաց, որ իր հարցի պատասխանը չի ստացել, և պնդեց նշել, թե կոնկրետ որ ստանդարտներով են իրենց գնահատման մեջ թերություններ և բացթողումներ սահմանվել։
«Ես հղում եմ անում պարզապես մեր եզրակացությանը, այն հանգամանալից է, ոևրէ կարիք չկա կոնկրետ անդրադառնալու որևէ առանձին կետի, այն շատ կոնրետ է, ավելի քան 200 էջ է, ամբողջության մեջ մենք հղումներ ենք արել ամեն մեր պնդմանը, մենք հղումներ ենք արել էջերին, թե որտեղից ենք քաղել, որ փաստաթղթերն ենք մեջբերում, այսինքն՝ սա անձնական կարծիք չէ բնավ։ Եվ ուզում եմ մի պարզ բան հիշեցնել կրկին, մենք դեռևս չենք ստացել պատասխաններ առ այն, թե ինչ է նկատի ունենում Լիդիան-ը կատարել կույտային տարալվացումից առաջացած հեղուկի հետ։ Արդյո՞ք դուք ասում եք դրա ահամար ստանդարտ կա, դրա պաատսխանը չունեմ, ես չեմ կարող գնահատել, թե դուք ինչ եք պլանավորում անել, քանի որ չեք ասել, թե ինչ եք պլանավորում անել։ Դուք ինձ ասում եք, որ դուք հանգամանալից ուսումնասիրել եք կիլոմետրեր, քառակուսի կիլոմետրեր, հարյուրավոր մետրեր լայնությամբ շերտեր, և որևէ պոմպային թեստ չի արվել։ Ստանդարտ, պրոֆեսիոնալ պրակտիկան է դա պահանջում, դրա համար միջազգային համաձայնագիր պետք չէ, որին հղում անես, կա պրոֆեսիոնալ պրակտիկայի ստանդարտ ուղենիշ, որը ասում է, թե ինչպես է պետք անել։
Վստահ եմ, որ կարող ենք մեջբերել մի շարք այլ խնդիրներ, որոնք վերաբերում են մոդելավորմանը, եթե ցանկանում եք, և ես վերհանել եմ մեր փաստաթղթում՝ հենց որ ստանդարտներով է ձախողել ձեր մոդելավորումը։ Կա մի ստանդարտ, որը դուք չեք գնահատել՝ ֆրակտուրային համակարգը, ոչ թե ստանդարտ չկա, այլ չեք գնահատել, այնպես չէ, որ չափանիշներին չեք համապատասխանել, դուք ընդհանրապես չեք արել գնահատում այդ հանգամանքի»,- պատասխանեց պարոն Նիդալը։
comment.count (0)