azatutyun.am: Թուրք զինվորականները նախօերին հատուկ արարողակարգով դիմավորել են ադրբեջանցի զինվորականներին, ովքեր Թուրքիա են ժամանել համաատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով։
«Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»,- հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի առանձին համակցված բանակի դրոշակային վաշտը երթ-արշավ է իրականացրել «Նախիջևանից Սադարակ սահմանային անցակետով մինչև Արաքս գետի Ումիդ կամուրջ»։ Թուրքիայի զինված ուժերի համապատասխան դասակն էլ միաժամանակ Կարսից երթ է իրականացրել դեպի արարողության վայր։
Թուրք-ադրբեջանական «Ձմեռային զորավարժություններ 2025»-ը կանցկացվի Կարսում։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հաղորդել էր, որ վարժանքների ընթացքում «զինծառայողները կկատարեն տարբեր մարտական առաջադրանքներ բնակեցված վայրերում՝ ձնառատ և ցրտաշունչ եղանակին դժվարանցանելի տեղանքում»։
Մասնակիցների թվի, կիրառվող զինտեխնիկայի մասին չի հաղորդվել։
comment.count (0)