Իսրայելը 90 պաղեստինցու է ազատ արձակել ռազմական բանտից
09:44 - 20 հունվարի, 2025

Իսրայելը 90 պաղեստինցու է ազատ արձակել ռազմական բանտից

Իսրայելի իշխանությունները 90 պաղեստինցու են ազատ արձակել ռազմական բանտից. նրանց թվում նաև մեկ քաղաքական գործիչ և մեկ լրագրող կա:

Al Jazeera-ն հայտնում է, որ ազատ արձակված պաղեստինցիներից մի քանիսը պատմել են իսրայելական բանտերում ծանր պայմանների մասին: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության համաձայն՝ Իսրայելն ու Համասը պետք է 2025թ. հունվարի 19-ին՝ Երևանի ժամանակով ժամը 10։30-ից առաջին փուլում 42 օր դադարեցնեին ռազմական գործողությունները Գազայի հատվածում, գերիները ու պատանդները պետք է փոխանակվեին, տեղահանված պաղեստինցիներն էլ պետք է վերադառնային Գազա։

Հունվարի 19-ի առավոտյան, սակայն, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հրադադարը չի լինի, մինչև «Համաս»-ը չհայտնի այն գերիների անունները, որոնք ազատ են արձակվելու: «Համաս»-ը, տեխնիկական պատճառներ առաջ բերելով, մոտ 2 ժամ անց փոխանցել էր անունները. այդ ընթացքում Իսրայելը շարունակել էր հարվածներ հասցնել Գազային:

Արդեն հունվարի 19-ին՝ ժամը 13:15-ին, Գազայի հրադադարը հաստատվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել