TikTok-ը կրկին հասանելի է դարձել ԱՄՆ-ում՝ դրա համար շնորհակալություն հայտնելով Թրամփին |armenpress.am|
10:55 - 20 հունվարի, 2025

TikTok-ը կրկին հասանելի է դարձել ԱՄՆ-ում՝ դրա համար շնորհակալություն հայտնելով Թրամփին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ում որոշ ժամանակով արգելափակվելուց հետո TikTok-ը կրկին հասանելի է դարձել, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավելվածի հասանելիությունը կվերականգնի իր՝ իշխանության վերադառնալուց հետո։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Անկեղծ ասած՝ մենք այլընտրանք չունենք։ Մենք պետք է փրկենք այն», - ասել է Թրամփը հունվարի 19-ին՝ իր երդմնակալության նախօրեին կայացած հանրահավաքի ժամանակ։

Հանրահավաքից ժամեր առաջ օգտատերերին ուղարկված հայտարարության մեջ TikTok-ը հայտնել էր. «Շնորհիվ նախագահ Թրամփի ջանքերի՝ TikTok-ը վերականգնվել է ԱՄՆ-ում»։

ԱՄՆ-ում TikTok-ից օգտվում է ավելի քան 170 միլիոն մարդ։ Սոցիալական հարթակն անհասանելի էր դարձել այն բանից հետո, երբ հունվարի 19-ից ուժի մեջ էր մտել այն արգելելու մասին օրենքը՝ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու պատճառաբանությամբ։ ԱՄՆ պաշտոնյաները նախազգուշացրել էին, որ չինական մայր ընկերության՝ ByteDance-ի ենթակայության տակ գտնվելու պատճառով կան վտանգներ, որ ամերիկացիների տվյալները սխալ կօգտագործվեն։ 

Թրամփը հայտարարել է, որ օրենքով նախատեսված արգելքների՝ ուժի մեջ մտնելու ժամանակաշրջանը կերկարաձգի, որպեսզի կարողանա գործարք կնքել երկրի ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել