Քաղաքապետարանը վերայանում է այգիների վարձակալության պայմանագրերը
 |civilnet.am|
11:48 - 20 հունվարի, 2025

Քաղաքապետարանը վերայանում է այգիների վարձակալության պայմանագրերը |civilnet.am|

civilnet.am: Երևանի քաղաքապետարանի հունվարի 20-ի գործակարգավարական նիստին քննարկվեց երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրված անբարեկարգ այգիների պայմանագրերը։

Քաղաքապետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջանների պայմանագրերը, ինչպես նաև խնդրահարույց գործերը։ Ըստ քաղաքային իշխանության՝ 45 գործ է ուսումնասիրվել։ Ուսումնասիրության արդյունքում պայմանագրերից մի մասի դեպքում տրվել են լուծումներ՝ նոր սակագներով և նոր պայմաններով վարձակալության պայմանագիր կնքելու տեսքով, իսկ մնացած մասի դեպքում՝ գործող պայմանագրերի լուծման միջոցով։ Նիստին չհաստակեցվեց, թե որ այգիների մասին է խոսքը։

1,6 մլրդ դրամ չհավաքագրվող պարտք

ՍիվիլՆեթը 2024-ի օգոստոսին քաղաքապետարանից ստացել էր Երևանի այգիների վարձակալության պայմանագրերն ու պարտքի չափի մասին տեղեկություն։ Ըստ այդմ՝ միայն Կենտրոն վարչական շրջանում վարձակալները համայնքին պարտք են ավելի քան 1,6 մլրդ դրամ։ Այս գումարի հավաքագրման ուղղությամբ հարցումներ են ուղարկվել քաղաքապետարան։

Երևանի այգիների վարձակալության հարցը շարունակում է խնդրահարույց մնալ։ Թեև Երևանում 2021-ից փուլային կերպով բարձրանում է գույքահարկը, սակայն վարձակալության պայմանագրերի վերանայման աշխատանքներ համակարգված ձևով չեն իրականացվել։ Քաղաքային իշխանությունը չունի հստակ ռազմավարություն՝ ապագայում այգիների վերաբերյալ, բացակայում են ինչպես բարեկարգման, այնպես էլ ներդրումների հաստատման չափորոշիչները։ Հրապարակային չէ նոր պայմանագրեր կնքելու ընթացակարգն ու քաղաքականությունը։

Քաղաքային իշխանությունները շատ դեպքերում կաշկանդված են լուծել ժամկետանց պայմանագրերն ու ազատել հողակտորները շինություններից, քանի որ Քաղաքացիական օրենսգրքով վարձակալության ժամկետի ավարտից հետո այն գործում է, եթե վարձակալը շարունակում է մուծումներ անել։ Մյուս կողմից, եթե վարձակալը առարկում է տարածքի ապամոնտաժմանը, քաղաքապետարանը ստիպված է երկար ձգվող դատական գործընթացների միջով անցնել՝ ազատելու համայնքային տարածքը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել