tert.am: Այն տեսարանները, որոնք մենք տեսանք, մտահոգիչ են։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ի՞նչ է արել կամ անելու պաշտոնական Երևանը Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ։
«Այն տեղեկությունները, որոնք մենք իմացանք և այն տեսարանները, որ մենք տեսանք, մտահոգիչ են: Բայց պետք է արձանագրեմ, որ մենք այս իրավիճակին մոտենում ենք առաջին հերթին չվնասելու տրամաբանությամբ: Մեր դիվանագիտական շփումներում, մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է: Եվ շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որ հասնենք արդյունքի: Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն ու արդյունքին միտված աշխատանք իրականացնելն է:
Ես կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել, բայց դրա ազդեցությունն ու հետևանքները այդ մարդիկ բանտում իրենց մաշկի վրա զգալու են։ Դա՞ եք ուզում, ես չեմ ուզում»,–ասաց նա։
comment.count (0)