Եվրամիությունը կչեղարկի Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը |1lurer.am|
13:31 - 28 հունվարի, 2025

Եվրամիությունը կչեղարկի Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը |1lurer.am|

1lurer.am: ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման ճանապարհային քարտեզի շուրջ:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է հնարավորինս արագ գործել, սակայն նախազգուշացրել է՝ որոշումը կարող է չեղարկվել, եթե Սիրիայի նոր իշխանությունը «սխալ քայլեր ձեռնարկի»:

Նա չի հստակեցրել՝ որ պատժամիջոցներն են չեղարկվելու։ Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ ի թիվս այլոց, կարող է վերանայվել նավթի արտահանման արգելքը։

ԵՄ-ն Սիրիայի դեմ պատժամիջոցներ է սահմանել 2012 թվականից, դրանք հիմնականում վերաբերել են կառավարական և ռազմական կառույցներին։ Նաև որոշում էր կայացվել սառեցնել Եվրոպայում սիրիական ակտիվները, սահմանափակել ներդրումները և նավթի գնումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել