Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու Հայաստանը Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում
14:58 - 31 հունվարի, 2025

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու Հայաստանը Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում

Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին։

Նա նշեց, որ մանրամասն անդրադարձել է այս հարցին․ «Հղում եմ կատարել մեր Սահմանադրական դատարանի որոշմանը սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկման գործի շրջանակներում։ Ասել եմ, որ հիմա դե յուրե հաստատված է, որ մեր սահմանադրության մեջ Ադրբեջանից տարածքային պահանջներ չկա։

Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան մեր երկրի նկատմամբ։ Բայց մենք Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարցը չենք բարձրացնում, ինչու՞։ Որովհետեւ խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված մասում կան համաձայնեցված հոդվածներ, որոնք ստորագրելու եւ վավերացնելու պարագայում այդ հարցերը փակում են։ Այսինքն ոնց որ մենք ուզում ենք լուծենք, ասում ենք, կներեք, ասում են, որ մենք խաղաղության պայմանագիր չենք ստորագրի մինչեւ այս հարցը չլուծվի, բայց այդ հարցի լուծումը խաղաղության պայմանագրի ստորագրումն է»,-ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն ասում է՝ մենք պատրաստ ենք ստորագրել։

 «Այսինքն հենց ստորագրեցինք այդ հարցը, մեզ համար էլ է հարցը լուծվում, իրենք էլ եթե մեր այդ դեյուրե այդ որոշմանը ինչ-որ ձեւով, ինչ-որ պատճառով կասկածով են նայում, այդ հարցն էլ է լուծվում է, փակվում է, գնում է։ Առավել եւս, եթե հաշվի առնենք հետեւյալ․ երբ մենք խաղաղության պայմանագիրը ստորագրեցինք, մենք պարտավոր ենք, ոչ թե դա ընտրության հարց է, մենք պարտավոր ենք ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը դրա համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգի։ Երբ Սահմանադրական դատարանը հաստատեց, որ պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը, խոչընդոտ չկա, պայմանագիրը կարող է գնալ եւ վավերացվել խորհրդարանի կողմից»,- նշեց Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ երբ վավերացվի, Սահմանադրության համաձայն, վավերացված միջազգային պայմանագրերի եւ ներքին օրենսդրության միջեւ հակասության առկայության դեպքում գերակա է միջազգային վավերացրած պայմանագիրը, լուծվում է այդ հարցը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել