news.am: Որոշ երկրներ կասկածներ են հայտնում, որ Իրանն, իբր, նահանջել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում իր դիրքորոշումից։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք միշտ հստակ արտահայտում ենք մեր դիրքորոշումը մեր անվտանգության հարցում։ Եթե որեւէ երկրի դիրքորոշումը չի համապատասխանում մեր դիրքորոշմանը, ապա մենք հակասություններ ունենք այդ երկրի հետ։ Մեզ համար մեր ազգային շահերն առաջնահերթ են, և դրանց շուրջ սակարկելն անհնար է։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված մենք ոչ մեկի հետ գործարքի չենք գնա»,- հավելեց նա։
comment.count (0)