Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 10-ին, իսկ  մյուսների գործով նիստը՝ փետրվարի 7-ին
22:24 - 06 փետրվարի, 2025

Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 10-ին, իսկ մյուսների գործով նիստը՝ փետրվարի 7-ին

Այսօր Բաքվում կայացել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործով հերթական դատական նիստը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 10-ին, իսկ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների գործով նիստը՝ փետրվարի 7-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
 
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել