Ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը
16:50 - 20 փետրվարի, 2025

Ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը

Բերման են ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը: Այս մասին հայտնում է Ղուկասյանի ֆեյսբուքյան էջը՝ նշելով՝ «սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը»։ 

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև»:

ՀՀ ՆԳ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան հայտնեց՝ երկու անձ ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով։ Նրանք տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի բաժանմունք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել