Արամ Ա Կաթողիկոսը ԱՄՆ նախագահին կոչ է արել միջամտելու Ադրբեջանի բանտերից հայ գերիներին ազատելու համար
12:33 - 08 փետրվարի, 2025

Արամ Ա Կաթողիկոսը ԱՄՆ նախագահին կոչ է արել միջամտելու Ադրբեջանի բանտերից հայ գերիներին ազատելու համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Միացեալ Նահանգների նախագահ Դոնալտ Թրամփին ուղղված հատուկ նամակով կոչ է արել միջամտելու, որպեզսի ազատեն Ադրբեջանի բանտերից հայ գերիներին: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական էջից։

Արամ Ա․-ն հիշեցրել է նախագահին՝ ընտրապայքարի ընթացքում նրա կատարած դատապարտումը՝ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու բռնագաղթի վերաբերյալ, ինչպես նաեւ շեշտումը՝ արցախահայության վերադարձի իրավունքին մասին:

Վեհափառ Հայրապետը նախագահի ուշադրության է հրավիրել համայն հայության ցավ ու ընդվզում պատճառող Արցախի քաղաքական ապօրինի բանտարկյալների դատին, որոնց շարքին են՝ պատկանում նախկին նախագահներ, վարչապետներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

Արամ Ա. Կաթողիկոսը նախագահ Թրամփին հայտնել է, որ հայ ժողովուրդը մեծապես կգնահատի նրան, եթե անձնապես միջամտելով՝ կոչ ուղղի նախագահ Ալիևին՝ շուտափույթ կերպով և առանց պայմանի ազատ արձակելու բանտարկյալներին։ Նման քայլը կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև և ամբողջ տարածաշրջանում խաղաղության գործընթացին, Արցախի հայերի Արցախ վերադարձի ուղղությամբ դրական պայմանների ստեղծմանը, ինչպես նաև շոշափելի արտահայտությունը կլինի նախագահ Թրամփի խաղաղության առաքելության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել