Սուրեն Պապիկյանը զրույց է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ
11:30 - 11 փետրվարի, 2025

Սուրեն Պապիկյանը զրույց է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հանդիպումը կայացել է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավի ընթացքում։

ՀՀ Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հնդկաստանում է փետրվարի 8-ից։

Փետրվարի 10-ին նախարարը մասնակցել է Հնդկաստանի օդուժի «Ելահանկա» ավիաբազայում մասնակցել է Aero India ցուցահանդեսի բացմանը։

Aero India ցուցահանդեսն անցկացվում է 15-րդ անգամ։ Առաջին անգամ այն անցկացվել է 1996 թվականից։ 2025 թվականին ցուցահանդեսին կմասնակցեն 150 արտասահմանյան ընկերություններ։

Aero India-ն Ասիայի օդատիեզերական և պաշտպանական ամենամեծ ցուցահանդեսն է։ Այն կանցկացվի փետրվարի 10-ից 14-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել