factor.am: Մենք կարևորում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության անհապաղ դադարեցումը, բանակցությունները և, իհարկե, խաղաղությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն CNN TURK-ին տված հարցազրույցում։
Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, թուրք պաշտոնյան պաասխանել է․ «Մեզ համար արժեքավոր քննարկումները շարունակվում են։ Իհարկե, մենք պետք է հաշվի առնենք երկրների ազգային անվտանգությունը։ Այս մասին խոսում են Ադրբեջանն ու Հայաստանը»։
Նա հավելել է, որ կա նաև իրանական տարբերակը։ «Կա նաև Իրանի այլընտրանքը, և այն դրված է սեղանին։ Ամեն դեպքում, այդ միջանցքը կիրականացվի։ Բայց մեր ադրբեջանցի եղբայրներն ուսումնասիրում են՝ այն Հայաստանի՞, թե՞ Իրանի տարածքով կանցնի։ Մենք ևս հետևում ենք գործընթացին»,- ասել է նա։
comment.count (0)