Հունվարի 1-ից փետրվարի 13-ը միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123 293 փաթեթ
22:11 - 14 փետրվարի, 2025

Հունվարի 1-ից փետրվարի 13-ը միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123 293 փաթեթ

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123293 տոմսային փաթեթ։

«Արտոնյալ և անվճար օգտվելու իրավունք ստացած տոմսային փաթեթների ընդհանուր թիվը կազմել է 20889։ Հիշեցնեմ, որ մինչև փետրվարի 28-ը ներառյալ 30-օրյա, 90-օրյա կամ 365-օրյա տոմս ձեռք բերած քաղաքացիները (բացառությամբ անվճար ուղևորափոխադրման իրավունքի կրողների) կստանան հավելյալ 30 օր օգտագործման հնարավորություն»,- հայտնում է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել