Ֆիդանն ու Բայրամովն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին |1lurer.am|
20:35 - 15 փետրվարի, 2025

Ֆիդանն ու Բայրամովն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին |1lurer.am|

1lurer.am: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում  հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը:

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ դաշնակցային գործընկերության մի շարք ուղղություններ, այդ թվում՝ քաղաքական, անվտանգային, տնտեսական, հաղորդակցությունների ոլորտները, ինչպես նաև համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Նշվում է, որ Բայրամովը նաև տեղեկություններ է տրամադրել տարածաշրջանում առկա իրավիճակի և Հայաստանի հետ խաղաղ գործընթացի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել