Եվրոպական առաջնորդները հրատապ հավաքվում են Փարիզում՝ քննարկելու Ուկրաինայի հարցը
 |civilnet.am|
16:29 - 16 փետրվարի, 2025

Եվրոպական առաջնորդները հրատապ հավաքվում են Փարիզում՝ քննարկելու Ուկրաինայի հարցը |civilnet.am|

civilnet.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական առաջնորդների հրատապ գագաթնաժողով է հրավիրել, որը տեղի կունենա երկուշաբթի Փարիզում: Հանդիպման հիմնական նպատակն է քննարկել Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը և դրա հետևանքները:

Գագաթնաժողովը հրավիրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ խաղաղության անջատ բանակցություններ սկսելու որոշումից հետո: Վերջին շաբաթվա ընթացքում Թրամփը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որը նույնպես մասնակցելու է Փարիզի գագաթնաժողովին, հայտարարել է, որ «Միացյալ Թագավորությունը կաշխատի՝ ապահովելու ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ դաշինքում որևէ բաժանում շեղի մեր ուշադրությունը արտաքին թշնամիներից»:

Եվրոպական առաջնորդների մտահոգությունն էլ ավելի է խորացել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթեր Հեգսեթի վերջին հայտարարությունից հետո, որում նա անիրատեսական է համարել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարը:

Ըստ դիվանագիտական աղբյուրների, գագաթնաժողովի օրակարգում են լինելու Եվրոպայի դերի ամրապնդումը ՆԱՏՕ-ում և ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում եվրոպական երկրների մասնակցության ապահովումը:

2022-ի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո առաջին անգամ է, երբ անդրատլանտյան դաշնակիցների միջև նման լուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել Ուկրաինայի հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել