Քիթ Քելլոգն այսօր ժամանել է Կիև
 |azatutyun.am|
13:27 - 19 փետրվարի, 2025

Քիթ Քելլոգն այսօր ժամանել է Կիև |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն այսօր ժամանել է Կիև։

Քելլոգին գնացքի կայարանում դիմավորել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։

ԱՄՆ պաշտոնյայի այցի ստույգ ծրագիրը դեռևս հայտնի չէ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա միայն ասել է, որ Վաշինգտոնը հասկանում է անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը։

«Իմ առաքելության մի մասը լսելն է: Հետո ես կվերադառնամ ԱՄՆ և կխոսեմ նախագահ Թրամփի հետ»,- ասել է Քելլոգը։

Նրա այցը Կիև տեղի է ունենում նախօրեին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցություններից հետո։

Մեկ շաբաթ առատ Պետդեպարտամենտը հաղորդեց, որ Քելլոգը փետրվարի 13-ից 22-ը կայցելի Գերմանիա, Բելգիա և Ուկրաինա՝ Ուկրաինայում ուժեղ դիրքերից խաղաղություն ապահովելու և Ամերիկայի ազգային անվտանգության շահերը պաշտպանելու նախագահ Թրամփի նպատակին հասնելու համար։

Փետրվարի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Քիթ Քելլոգի հետ հանդիպմանն ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ՝ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել