1lurer.am: Ադրբեջանի կառավարությունը կարգադրել է դադարեցնել BBC News Azerbaijan-ի հեռարձակումը Բաքվում: Լրատվական գործակալությունը հինգշաբթի հայտարարել է, որ «հարկադրված որոշում է կայացրել» փակել իր գրասենյակը հանրապետությունում՝ արտաքին գործերի նախարարությունից բանավոր հրահանգ ստանալուց հետո:
Կորպորացիան հավելել է, որ «խորապես ցավում է մամուլի ազատության դեմ այս սահմանափակող քայլի համար»: Պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հաղորդում են, որ կառավարությունը ցանկանում է կրճատել երկրում աշխատող BBC-ի աշխատակիցների թիվը՝ հասցնելով մեկի:
BBC-ն հայտնում է, որ Բաքվում լրագրողների իր թիմը դադարեցրել է լրագրողական գործունեությունը, քանի դեռ հրահանգների վերաբերյալ պարզաբանումներ են փնտրում: Միաժամանակ նշել են, որ նախկինի պես մտադիր են շարունակել ադրբեջաներենով ռեպորտաժներ վարել: BBC-ն Ադրբեջանի կառավարությունից որևէ գրավոր պարզաբանում չի ստացել և մի շարք ալիքներով փորձել է պարզաբանումներ ստանալ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես չի պատասխանել մեկնաբանելու վերաբերյալ BBC-ի խնդրանքին:
Լրատվական գործակալությունն Ադրբեջանում աշխատում է 1994 թվականից՝ նախ ռադիոհաղորդումների տեսքով, ապա՝ նաև տարբեր թվային հարթակներում:
comment.count (0)