Իսրայելը պնդում է, որ «Համաս»-ի վերադարձրած մարմինը Շիրի Բիբասինը չէ
 |azatutyun.am|
11:28 - 21 փետրվարի, 2025

Իսրայելը պնդում է, որ «Համաս»-ի վերադարձրած մարմինը Շիրի Բիբասինը չէ |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի ռազմական գերատեսչությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի վերադարձրած մարմիններից մեկը Գազայում պահվող պատանդներից որևի մեկի հետ չի նույնականացվել: Իսրայելը ծայրահեղական խմբավորմանը մեղադրել է առանց այն էլ փխրուն հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

«Համաս»-ը երեկ վերադարձրել է նորածին Կֆիր Բիբասի և նրա չորսամյա եղբայր Արիելի դիերը, մինչդեռ երրորդ մարմինը, որը ենթադրաբար պատկանում էր նրանց մորը՝ Շիրիին, չի նույնականացվել:

«Համաս»-ը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը:

Ամբողջ ընտանիքը զինյալների կողմից առևանգվել էր Իսրայելի Նիր Օզ բնավայրից։ Հայրը այս ամսվա սկզբին ազատ էր արձակվել, ավելի ուշ պարզվեց, որ կինն ու երեխաները սպանված են:

«Համաս»-ը մարմինները փոխանցելուց առաջ պնդել է, որ մայրը և երեխաները մահացել են գերեվարվելուց հետո՝ իսրայելական ավիահարվածի հետևանքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել