Երևանում անցած շաբաթ բաժիններ են տարվել 74, մարզերում՝ 49 անձ
19:09 - 24 փետրվարի, 2025

Երևանում անցած շաբաթ բաժիններ են տարվել 74, մարզերում՝ 49 անձ

Փետրվարի 17-24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4276 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 213 մեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 40, չամրակապված վարելու՝ 551, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 253, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 219, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 61 և 1682 այլ իրավախախտումներ։ 161 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 334-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 66-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 185-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 74 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 10208 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 302 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 177, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 611 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 95, չամրակապված վարելու՝ 2183, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 278, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 415, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 46, արագության գերազանցման՝ 1020 և 3283 այլ իրավախախտումներ։ 342 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1101-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 373-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 11-ը՝ բեռնատարներ, 138-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 49 անձ»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել