Իրանի արտգործնախարարը  բացառել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները, քանի դեռ շարունակվում է առավելագույն ճնշման արշավը Թեհրանի դեմ |armenpress.am|
18:25 - 25 փետրվարի, 2025

Իրանի արտգործնախարարը  բացառել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները, քանի դեռ շարունակվում է առավելագույն ճնշման արշավը Թեհրանի դեմ |armenpress.am|

armenpress.am: Ուղիղ բանակցություններն ԱՄՆ-ի հետ անհնարին կլինեն, քանի դեռ Վաշինգտոնն Իրանի դեմ իրականացնում է առավելագույն ճնշման արշավը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Իրանը ճնշման տակ երբեք բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ», - ընդգծել է նա։

Իրանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Թեհրանն ու Մոսկվան պարբերաբար շարունակում են խորհրդակցությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Նա նաև նշել է, որ Իրանի խնդրանքով շուտով կկայանա Իսլամական համագործակցության կազմակերպության նիստը՝ Գազայում իսրայելական գործելաոճի քննարկման նպատակով:

«Իրանն, ինչպես միշտ, կշարունակի աջակցել տարածաշրջանում Դիմադրության առանցքին», - ընդգծել է Արաղչին։

«Մենք կշարժվենք առաջ և կհամակարգենք մեր գործողություններն ու դիրքորոշումներն Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ՝ համագործակցելով Ռուսաստանի և Չինաստանի մեր բարեկամների հետ», - հավելել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին սեղմում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ձեռքը փետրվարի 25-ին Թեհրանում հանդիպման ժամանակ/Atta Kenare/AFP via Getty Images


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել