ԱՄՆ-ն 5 մլն դոլարով «ոսկե քարտեր» կվաճառի օտարերկրացիներին․ Թրամփ |civilnet.am|
11:09 - 26 փետրվարի, 2025

ԱՄՆ-ն 5 մլն դոլարով «ոսկե քարտեր» կվաճառի օտարերկրացիներին․ Թրամփ |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «ոսկե քարտ» կվաճառի հարուստ օտարերկրացիներին, որը նրանց իրավունք կտա ապրել և աշխատել ԱՄՆ-ում և առաջարկել քաղաքացիություն ստանալու ուղի՝ 5 միլիոն դոլարի դիմաց, հայտնում է CNN-ը։

«Դուք ունեք «կանաչ քարտ» (Green Card – խմբ.)։ Մենք կվաճառենք «ոսկե քարտ»։ Մենք պատրաստվում ենք սահմանել այդ քարտի գինը մոտ 5 միլիոն դոլար, և դա ձեզ կանաչ քարտի արտոնություններ կտա։ Բացի այդ, դա ճանապարհ կհարթի դեպի քաղաքացիություն։ Եվ հարուստ մարդիկ կգան մեր երկիր՝ գնելով այս քարտը»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ քարտերի վաճառքը կսկսվի մոտ երկու շաբաթից։

ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկն իր հերթին հայտնել է, որ «ոսկե քարտը» կփոխարինի կառավարության EB-5 ներգաղթային վիզաների ծրագրին։

Ըստ Միացյալ Նահանգների Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունների կայքի՝ Կոնգրեսի կողմից 1992 թվականին ստեղծված EB-5 ծրագիրը կարող է «կանաչ քարտեր» տրամադրել այն ներգաղթողներին, որոնք կատարում են նվազագույնը 1,05 մլն դոլարի կամ 800 հազար դոլարի ներդրում տնտեսապես անբարենպաստ գոտիներում, որոնք կոչվում են թիրախային զբաղվածության տարածքներ՝ ամերիկացի աշխատողների համար աշխատատեղեր ստեղծելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել