arm.sputniknews.ru: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հացադուլին միացել են նաև ՀՀ քաղաքացիներ Վարդան Ավագյանն ու Արտավազդ Լալայանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում` խնդրելով Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը և ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի։
Երեկ երեկոյան շտապօգնություն են հրավիրել, որովհետև տղաներից մեկի վերջույթները թմրել էին։ Գիշերը շատ ցուրտ է եղել, և ոստիկանները թույլ են տվել փակել վրանը։
Հացադուլին միացած Վարդան Ավագյանն ասում է, որ ցուրտ է, բայց իրենց պայմանները շատ ավելի լավն են, քան Ռուբեն Վարդանյանի պայմաններ են այնտեղ։
Մանե Թանդիլյանի ընկեր, բժիշկ Կարեն Մաթևոսյանը նշել է, որ հացադուլից առաջ երեք հացադուլավորներն էլ բժշկական զննություն անցել են։ Նա նաև հավելել է՝ իրենք մտահոգ են տիկին Թանդիլյանի առողջության համար և զգուշացրել են հնարավոր վտանգների մասին, սակայն սա նրա գիտակցված որոշումն է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարը՝ Մարիաննա Փայտյանի։
comment.count (0)