Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանդիպման նախապատրաստման մասին |news.am|
10:13 - 06 մարտի, 2025

Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանդիպման նախապատրաստման մասին |news.am|

news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում ասել է, որ Կիևն ու Վաշինգտոնը աշխատում են նոր հանդիպման ուղղությամբ։ Զելենսկու խոսքով ինքը դրական արդյունքներ է ակնկալում արդեն հաջորդ շաբաթվա սկզբին: Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն։

«Այսօր մեր թիմերը՝ Ուկրաինան և Ամերիկայի Միացյալ Նահանգները, սկսել են աշխատել հանդիպման վրա։ Ելույթ են ունեցել Անդրեյ Էրմակը և Մայքլ Վալցը, դրական տեղաշարժ կա: Մենք հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կտեսնենք առաջին արդյունքները»,- նշել է Զելենսկին։

Նա ասել է, որ Ուկրաինան ներկայումս մեծ միջազգային աշխատանք է տանում։ Մասնավորապես՝ այսօր՝ մարտի 5-ին, Ուկրաինայի նախագահը զրուցել է Նիդեռլանդների, Պորտուգալիայի և Սլովենիայի վարչապետների, ինչպես նաև Գերմանիայի կանցլերի հետ։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի առաջնորդներին աջակցության համար։

Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինան ակտիվորեն պատրաստվում է ԵՄ գագաթնաժողովին, որը տեղի կունենա մարտի 6-ին Բրյուսելում։

«Եվ մենք պետք է նաև վերսկսենք շարժումը եվրոպական ուղղությամբ, ինչը վերաբերում է մեր եվրաինտեգրմանը, այն է՝ կլաստերներին անդամակցության բանակցությունների գործընթացում։ Մենք հույս ունենք մեր գործընկերների աջակցության վրա»,- հավելել է Զելենսկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել