Արաբկիրում բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանության կասկածանքով երեք անձ է ձերբակալվել |armenpress.am|
20:02 - 07 մարտի, 2025

Արաբկիրում բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանության կասկածանքով երեք անձ է ձերբակալվել |armenpress.am|

armenpress.am: Երևանի Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ երեք անձ ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով և տեղափոխվել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Երեք անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,-ասաց Սարգսյանը։

Ավելի վաղ, համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես ակցիայի մասնակիցներից մեկը ոտքով կոտրում  մեքենայի դիմապակին, մյուսները հարվածում են դրա տարբեր հատվածներին։ Այնուհետև մի քանի հոգի մուտք են գործում մեքենայի սրահ, հարվածում և հայհոյում վարորդին։ Վարորդը հրաժարվել էր կանգնել և փորձել էր փակված փողոցը շրջանցել մայթով, ինչն էլ լարել էր իրավիճակը։

Ակցիան կազմակերպվել էր Արաբկիրի բնակիչների կողմից, որոնք փակել էին Նաիրի Զարյան փողոցը՝ բողոքելով երկու շենքերի միջև նոր բազմահարկ շենքի կառուցման դեմ։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1213850


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել